ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դառնում ես հեքիաթի գործող անձ

Դառնում ես հեքիաթի գործող անձ
25.12.2023 | 07:49

Եվրոպացիք գիտեն տոնը նենց զարդարել, որ մի քիչ մոռանաս առօրյա գորշությունը։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդը տոնածառի նման զարդարում են փայլուն խաղալիքներով, գույնզգույն լույսերով, շղթաներով, զանգուլակներով, հետաքրքիր նկարներով, հենց տոնածառով, համով-համով խորտիկներով, սիրուն-սիրուն երգերով՝ Silent Night, Jingle Bells, Amazing Grace։ Ու դու ուզես-չուզես հեքիաթի մեջ ես հայտնվում, թեթևանում ես, մանկանում ես, սկսում ես հրաշքի հավատալ։

Էն տարիներին, երբ ես հաճախ էի գնում Եվրոպա ու պատահում էր՝ դեկտեմբերի վերջերին լինում էի եվրոպական մի երկրում, անպայման գնում էի էն փոքր քաղաքները։ Էդ փոքր քաղաքների մթնոլորտը լրիվ հեքիաթային ա։ Քաղաքի կենտրոնական հրապարակում, որ կարող ա մի հիսուն մետրանոց բան լինի, տոնի տրամադրությունը լրիվ ուրիշ ա՝ մտերմիկ, անձնական, կարծես տնից դուրս չես եկել։ Մարդ շատ չի լինում, շուրջը փափուկ, խորհրդավոր լռություն ա տիրում։ Ինչ աչքովդ ընկնի, զարդարած ա՝ ծառերը, թփերը, գետինը, տների պատերը, տանիքները… Ու դու էլ ես դառնում էդ զարդերից մեկը, դառնում ես հեքիաթի գործող անձ։ Ինչքան էլ ցուրտ լինի, չես մրսում, որովհետև ցուրտն էլ ա հեքիաթի մաս կազմում, անհրաժեշտ տարր ա, որը հեքիաթն ավելի իրական ա դարձնում։ Տոնը մտնում ա մեջդ ու դու տոնացած տուն ես գնում՝ շուրջդ հեքիաթ ու ուրախություն շաղ տալով։

Շնորհավոր բոլոր նրանց Սուրբ Ծնունդը, ովքեր էսօր տոնում են։ Թող ձեզ համար էս գիշեր սկսվի հեքիաթը ու էլ չվերջանա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7659

Մեկնաբանություններ